...

Հեշտ ու համեղ. Ավոկադոյով լցոնած ձվեր

Հեշտ ու համեղ. Ավոկադոյով լցոնած ձվեր

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 6 հատ ձու
  • 1 հատ ավոկադո
  • 1/2 ճ.գ. կիտրոնի հյութ
  • 2 ճ.գ. մայոնեզ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • կանաչի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Ձվերը մոտ 10 րոպե եփեք, հովացրեք, մաքրեք, կիսեք, դեղնուցները հանեք:
  2. Մաքրեք ավոկադոն: Խառնեք այն ձվի դեղնուցների, կիտրոնի հյութի, մայոնեզի, աղացած սև պղպեղի հետ: Հարեք բլենդերով մինչև միատարր զանգված ստանալը:
  3. Ձվի սպիտակուցները լցոնեք ստացված զանգվածով, զարդարեք կանաչիով: Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   110 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ