Թաթարական խոհանոցի այս ուտեստը պատրաստելիս հալած յուղի փոխարեն կարող եք բուսական յուղի ու կարագի խառնուրդ օգտագործել: Ուշադրություն դարձրեք սխտորն ավելացնելու պահին, դա պետք է անել վերջում՝ մատուցելուց անմիջապես առաջ:
Բաղադրիչները
- 800 գ տավարի միս
 - 6 հատ կարտոֆիլ
 - 150 մլ արգանակ
 - 3 հատ թթու վարունգ
 - 2 գլուխ սոխ
 - 6 ճ.գ. տոմատի մածուկ
 - 4 ճ.գ. հալած յուղ
 - 1 փունջ կանաչի (համեմ, մաղադանոս, սամիթ)
 - 3 պճեղ սխտոր
 - աղ, աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
 
Պատրաստման եղանակը
- Տավարի փափկամիսը 2 սմ հաստությամբ ու 4 սմ երկարությամբ կտրատեք: Տապակեք հալած յուղի մեջ:
 - Տապակած մսերը հանեք, նույն յուղի մեջ տապակեք կիսաօղակաձև կտրտած սոխը:
 - Տապակած միսը վերադարձրեք յուղով ու սոխով կաթսայի մեջ, ավելացրեք տոմատի մածուկը, արգանակը, աղն ու պղպեղը: 30-40 րոպե շոգեխաշեք:
 - Կարտոֆիլն առանձին պատրաստեք: Խորանարդաձև կտրատեք և յուղով թավայի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալն ու համարյա պատրաստ լինելը:
 - Թթու վարունգը մանր կտրատեք, խառնեք մսին:
 - Մսին ավելացրեք տապակած կարտոֆիլն ու ևս 15-20 րոպե պատրաստեք: Այդ ընթացքում միսը պիտի փափկի, կարտոֆիլն էլ ամբողջությամբ պատրաստ լինի:
 - Պատրաստի ազուն խառնեք, լցրեք ափսեների մեջ, զարդարեք կտրտած կանաչիով ու կտրտած սխտորով, մատուցեք: