...

Հեշտ ու համեղ. Բանջարեղենով ապուր

Հեշտ ու համեղ. Բանջարեղենով ապուր

Պատրաստեք բանջարեղենով հունական այս ապուրը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1,5 լիտր բանջարեղենային արգանակ
  • 3 գլուխ սոխ
  • 2 ճյուղ կանաչ սոխ
  • 3 հատ խոշոր գազար
  • 4 ճյուղ նեխուր
  • 150 գ խոզի սալ (шпик)
  • 300 գ կանաչ քաղցր պղպեղ
  • 200 գ լոլիկ
  • 200 գ կարտոֆիլ
  • 6 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1 թ.գ. աղացած խնկածաղիկ (майоран)
  • 1 փունջ թարխուն
  • աղացած սև պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը

  1. Գլուխ սոխը խորանարդաձև կտրատեք: Կանաչ սոխը մանր կտրատեք: Գազարը խորանարդաձև կտրատեք, իսկ նեխուրը՝ 4-5 սմ երկարությամբ կտորների տեսքով: 
  2. Խոզի սալը խորանարդաձև կտրատեք:
  3. Քաղցր կանաչ պղպեղը մաքրեք սերմերից, երկար կտրատեք: Լոլիկները տեղադրեք փոքրիկ կաթսայի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք, 20-30 վայրկյան թողեք, լոլիկները հանեք, հովացրեք: Լոլիկները մաքրեք կեղևից, պտղամիսը մանր կտրատեք: Կարտոֆիլը խորանարդաձև կտրատեք:
  4. Թավայի մեջ մի քիչ ձեթ լցրեք, տաքացրեք, ապա լցրեք կտրտած խոզի սալը, տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Ավելացրեք սոխը, գազարը, նեխուրը, կարտոֆիլն ու բոլորը միասին խառնելով՝ 2-3 րոպե տապակեք:
  5. Կաթսայի մեջ լցրեք բանջարեղենային արգանակը, հասցրեք եռման աստիճանի, մեջը լցրեք տապակած բանջարեղենը, աղ արեք, կափարիչը ծածկած, թույլ կրակի վրա 15 րոպե եփեք:
  6. Ավելացրեք լոլիկը, քաղցր պղպեղն ու մնացած ձիթապտղի ձեթը, ևս 15 րոպե եփեք: Եփելու ավարտին անհրաժեշտության դեպքում աղ ու պղպեղ արեք:
  7. Պատրաստի ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան աղացած խնկածաղիկ ու կտրտած թարխուն լցրեք:

Խորհուրդ: Հունական այս ապուրին յուրահատուկ համ է հաղորդում խոզի սալը, բայց եթե չեք ուզում այն օգտագործել, պարզապես ձիթապտղի ձեթը մի քիչ շատ վերցրեք: Ապուրի մեջ կարող եք նաև բրինձ կամ մակարոն ավելացնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   856 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ