...

Հեշտ ու համեղ. Բանջարեղենով գրիլ

Հեշտ ու համեղ. Բանջարեղենով գրիլ

Պատրաստեք բանջարեղենով գրիլը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 1 հատ բադրիջան
  • 2 ցողուն պրասասոխ
  • 2 հատ քաղցր պղպեղ
  • 2 հատ դդմիկ
  • 1 հատ ծաղկակաղամբ
  • 1 ճ.գ. բալզամային քացախ
  • 1 ճ.գ. մանանեխ (горчица)
  • 1 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
  • 1 թ.գ. կտրտած սխտոր
  • 2 ճ.գ. ձեթ
  • 1 բաժակ մայոնեզ

Պատրաստման եղանակը

  1. Բադրիջանը երկար կտրատեք, աղ արեք, թողեք 15 րոպե, ապա լվացեք ու չորացրեք:
  2. Պրասասոխի ցողունները կիսեք, քաղցր պղպեղը 8 մասի բաժանեք: Դդմիկը երկար կտրատեք:
  3. Ծաղկակաղամբը մասնատեք, 2 րոպեով մտցրեք եռացող աղաջրի մեջ, ապա հովացրեք ու կտրատեք:
  4. Մարինադի համար բալզամային քացախը խառնեք մանանեխի և մաղադանոսի տերևների կեսի հետ, հարեք՝ ավելացնելով ձեթը:
  5. Բանջարեղենը 5 րոպե խորովեք ցանցի վրա՝ շրջելով ու վրան մարինադ քսելով:
  6. Սոուսի համար սխտորը խառնեք մայոնեզի ու մնացած կանաչու հետ:
  7. Մատուցելիս բանջարեղենը տեղադրեք սկուտեղի մեջ: Սոուսն առանձին մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   314 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ