...

Հեշտ ու համեղ. Բանջարեղենով հավի ապուր

Հեշտ ու համեղ. Բանջարեղենով հավի ապուր

Պատրաստեք հավի մսով ու բանջարեղենով այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 5 բաժակ հավի արգանակ
  • 260 գ հավի եփած փափկամիս
  • 2 հատ կարտոֆիլ
  • 2 հատ լոլիկ
  • 1 հատ քաղցր պղպեղ
  • 100 գ պահածոյացրած կանաչ ոլոռ
  • 4 ճ.գ. մայոնեզ
  • փոքր փունջ ռեհան
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մտցրեք եռացող, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից: Կարտոֆիլն ու լոլիկը՝ խորանարդաձև, իսկ պղպեղը տաշեղաձև կտրատեք:
  2. Կտրտած բանջարեղենի վրա լցրեք եռացրած արգանակը, 10 րոպե եփեք, ապա ավելացրեք կանաչ ոլոռը, եփած հավի կտրտած միսն ու էլի 5 րոպե եփեք:
  3. Ապուրը աղով ու պղպեղով համեմեք:
  4. Պատրաստի ապուրը մատուցեք մայոնեզի հետ՝ վրան կտրտած ռեհան լցնելով:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   909 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ