...

Հեշտ ու համեղ. Բազուկով կոտլետներ՝ շվեդական ձևով

Հեշտ ու համեղ. Բազուկով կոտլետներ՝ շվեդական ձևով

Շվեդական կոտլետները մեզ ծանոթ կոտլետներից առանձնանում են միայն նրանով, որ բաղադրության մեջ նաև բազուկ ունեն: Այսպիսով այս կոտլետների և՛ համը, և՛ գույնը տարբերվում են սովորական մսով կոտլետներից:

Բաղադրիչները

  • 500 գ մսի խճողակ (ցանկացած տեսակի միս)
  • 150 գ բազուկ
  • 1 հատ ձու
  • 1 գլուխ սոխ
  • 0,75 բաժակ մանրացրած չորահաց
  • աղ, աղացած սև պղպեղ
  • բուսական յուղ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

  1. Բազուկը եփեք մինչև փափկելը:
  2. Սոխը խորանարդաձև կտրատեք ու լցրեք բուսական յուղով թավայի մեջ: Տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  3. Եփած բազուկը մաքրեք, խոշոր քերիչով քերեք:
  4. Մեծ թասի մեջ լցրեք մսի խճողակը, քերած բազուկը, տապակած սոխն ու ձուն: Ավելացրեք նաև 3 ճ.գ. մանրացրած չորահաց: Աղ ու պղպեղ արեք: Լավ խառնեք:
  5. Մնացած չորահացը լցրեք տափակ ափսեի մեջ: Մսի խճողակից կոտլետներ պատրաստեք, թաթախեք չորահացի մեջ:
  6. Թավայի մեջ բուսական յուղ լցրեք, դրեք կրակին: Տաք թավայի մեջ տեղադրեք կոտլետներն ու երկու կողմից տապակեք մինչև պատրաստ լինելը (յուրաքանչյուր կողմը՝ մոտ 4 րոպե):
  7. Մատուցեք տաք վիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   468 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ