...

Հեշտ ու համեղ. Բրոկոլիով գրատեն

Հեշտ ու համեղ. Բրոկոլիով գրատեն

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 50 գ-ից մի փոքր ավել կարագ
  • 30 գ ալյուր
  • 350 մլ կաթ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1 պտղունց մշկընկույզ
  • 1 կգ բրոկոլի
  • 120 գ պինդ պանիր

Պատրաստման եղանակը

  1. Միջին ուժգնության կրակի վրա տեղադրած թավայի մեջ հալեցրեք կարագը: Ավելացրեք ալյուրն ու 1 րոպե խառնելով տաքացրեք:
  2. Ավելացրեք կաթը: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մշկընկույզը: Թույլ կրակի վրա 10 րոպե պատրաստեք մինչև թանձրանալը:
  3. Բրոկոլին մասնատեք: Կաթսայի մեջ 5 րոպե շոգեխաշեք:
  4. Խորը տապակը պատեք կարագով: Բրոկոլին տեղադրեք տապակի մեջ: Վրան լցրեք սոուսը ու քերած պանիրը: Տապակը 20-25 րոպեով տեղադրեք 230 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   137 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ