...

Հեշտ ու համեղ. Բրոկոլիով ու ծաղկակաղամբով աղցան

Հեշտ ու համեղ. Բրոկոլիով ու ծաղկակաղամբով աղցան

Պատրաստեք այս համեղ բանջարեղենային աղցանը:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 200 գ բրոկոլի
  • 200 գ ծաղկակաղամբ
  • 100 գ եգիպտացորեն
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 1 հատ գազար
  • 1 թ.գ.  չորացրած կանաչիների փունջ (прованские травы)
  • կես նարինջ
  • 1 ճ.գ. ձիթապտղի յուղ

Պատրաստման եղանակը

  1. Գազարը մոտ 20 րոպե եփեք, միջին կտորներով կտրատեք:
  2. Նույն չափի կտորներով կտրատեք նաև բուլղարական պղպեղը:
  3. Բրոկոլին ու ծաղկակաղամբը մասերի բաժանեք, եռացրած ջրի մեջ լցրեք, եփեք մինչև մի փոքր փափկեն:
  4. Պատրաստի բանջարեղենը մեծ պնակի մեջ խառնեք, ավելացրեք եգիպտացորենը:
  5. Խառնեք կես նարնջի հյութը, ձիթապտղի յուղն ու չորացրած կանաչիների փունջը և ստացված խառնուրդով համեմեք աղցանը: Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   369 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ