...

Հեշտ ու համեղ. Ծաղկակաղամբը հեղուկ խմորի ու կծու սոուսի մեջ

Հեշտ ու համեղ. Ծաղկակաղամբը հեղուկ խմորի ու կծու սոուսի մեջ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 գլուխ ծաղկակաղամբ
  • 50-60 գ ցորենի ալյուր
  • 30 գ եգիպտացորենի օսլա
  • 2 թ.գ. չորացրած աղացած սխտոր
  • 1/4 թ.գ. աղ
  • աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 100-120 մլ գազավորված հանքային ջուր
  • 1-2 ճ.գ. բուսական յուղ
  • 80-100 գ կարագ
  • 3 ճ.գ. կծու տոմատի սոուս

Պատրաստման եղանակը

  1. Ծաղկակաղամբը ոչ մեծ մասերի բաժանեք:
  2. Ալյուրը խառնեք օսլայի, սխտորի կեսի, աղի ու աղացած սև պղպեղի հետ: Վրան լցրեք գազավորված ջուրը բուսական յուղի հետ ու խառնեք այնպես, որպեսզի գնդիկներ չմնան:
  3. Ծաղկակաղամբը լցրեք ստացված հեղուկ խմորի մեջ ու խառնեք, որ ամբողջությամբ դրանով պատվեն: Խմորով պատված ծաղկակաղամբը մեկ շերտով շարեք փայլաթիթեղով պատված ու կարագ քսած տապակի մեջ:
  4. Մոտ 20 րոպեով տապակը տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Առաջին տասը րոպեից հետո ծաղկակաղամբները շրջեք, նորից տեղադրեք ջեռոցում:
  5. Կարագը հալեցրեք, խառնեք սխտորի մյուս կեսի ու տոմատի սոուսի հետ: 
  6. Ծաղկակաղամբը լցրեք սոուսով լցված պնակի մեջ, խառնեք, հանեք, նորից շարեք տապակի մեջ ու ևս 5-10 րոպե տապակեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   145 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ