...

Հեշտ ու համեղ. Ծովախեցգետնով, անանասով ու պանրով ուտեստ

Հեշտ ու համեղ. Ծովախեցգետնով, անանասով ու պանրով ուտեստ

Պատրաստեք այս համեղ, թեթև ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 8 հատ մանր ծովախեցգետին
  • 60-70 գ պանիր
  • մայոնեզ՝ ըստ ճաշակի
  • 4 հատ թարմ կամ պահածոյացված անանասի օղակ
  • կանաչի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Ծովախեցգետինը մի քանի րոպե եփեք: Հովացրեք ու մաքրեք:
  2. Պանիրը խոշոր քերիչով քերեք ու խառնեք մայոնեզի հետ:
  3. Անանասի օղակները կիսեք: Դրանց վրա քսեք պանրային զանգվածը, պանրի վրա տեղադրեք ծովախեցգետինը: Զարդարեք կանաչու տերևներով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   113 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ