...

Հեշտ ու համեղ. Ձկնային մսագնդիկներ՝ իտալական ոճով

Հեշտ ու համեղ. Ձկնային մսագնդիկներ՝ իտալական ոճով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

Սոուսի համար

  • 800 գ լոլիկ՝ սեփական հյութի մեջ
  • 1 գլուխ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 1 ճյուղ ռեհան
  • 1 հատ դափնու տերև
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 80-100 մլ ջուր

Մսագնդիկների համար

  • 1 հատ կիտրոն
  • 2 հատ ձվի սպիտակուց
  • 400-450 գ ձկան մսի խճողակ
  • 4 ճ.գ. աղացած չորահաց
  • 1/2 թ.գ. չորացրած ռեհան
  • 1/2 թ.գ. չորացրած խնկածաղիկ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 3 ճ.գ. ցորենի ալյուր
  • 3-4 ճ.գ. բուսական յուղ

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկի սերմերը հեռացրեք, պտղամիսը միջին չափի կտորներով կտրատեք:
  2. Սոխը մանր կտրատեք: Սխտորը դանակով ճզմեք:
  3. Թավայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք բուսական յուղը: Սոխն ու սխտորը 4-5 րոպե տապակեք յուղի մեջ, հետո սխտորի ճզմած պճեղը հեռացրեք:
  4. Ավելացրեք կտրտած լոլիկը, մի ճյուղ ռեհանը, դափնու տերևը, աղն ու պղպեղը: Կրակը մի փոքր ուժեղացրեք և խառնելով՝ 5 րոպե տապակեք:
  5. Ավելացրեք լոլիկի հյութն ու տաք ջուրը: Կափարիչով ծածկեք ու կրակի վրա թողեք ևս 15 րոպե: Ժամանակ առ ժամանակ խառնեք:
  6. Քերիչի օգնությամբ կիտրոնի կեղևը հեռացրեք: Կիտրոնի պտղամսից 1-2 թ.գ. կիտրոնի հյութ քամեք:
  7. Սպիտակուցները պատառաքաղով մի փոքր հարեք:
  8. Ձկան մսի խճողակին ավելացրեք կիտրոնի հյութը, քերած կեղևը, սպիտակուցները, չորացրած ռեհանն ու խնկածաղիկը, 1/3 թ.գ. աղ ու աղացած սև պղպեղը: Խառնեք:
  9. Խճողակից փոքրիկ գնդիկներ պատրաստեք, գլորեք չորահացի մեջ:
  10. Թավայի մեջ տաքացրեք յուղը, մսագնդիկները մի փոքր կարմրեցրեք յուղի մեջ ու տեղավորեք տապակի մեջ:
  11. Մսագնդիկների վրա լցրեք սոուսը և տապակը 20-25 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս ջերմության ջեռոցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ