...

Հեշտ ու համեղ. Ձվածեղ «Պուլյար»

Հեշտ ու համեղ. Ձվածեղ «Պուլյար»

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 5 ձու
  • 2 ճ.գ. կաթ կամ սերուցք
  • 1 թ.գ. կարագ
  •  աղ

Պատրաստման եղանակը

  1. Ձվերի դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացրեք:
  2. Դեղնուցների վրա մի պտղունց աղ արեք: Ավելացրեք կաթը կամ սերուցքը, խառնեք:
  3. Սպիտակուցները մի պտղունց աղի հետ միքսերով հարեք մինչև փրփրելը:
  4. Կարագով թավան դրեք միջին ուժգնության կրակին:
  5. Ձվի դեղնուցը լցրեք թավայի մեջ, թավայի ողջ մակերեսով հավասարաչափ բաշխեք:
  6. Մեկ րոպե հետո դեղնուցի վրա լցրեք հարած սպիտակուցը: Թավայի կափարիչը ծածկեք և միջին ուժգնության կրակի վրա 7 րոպե տապակեք՝ մինչև սպիտակուցի պատրաստ լինելը:
  7. Պատրաստի ձվածեղը դրեք մեծ ափսեի մեջ: Ձվածեղը կիսեք: Մի կեսը մյուսի վրա այնպես տեղադրեք, որ սպիտակուցները մնան մեջտեղում: Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   343 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ