...

Հեշտ ու համեղ. Երշիկով ու սնկով պիցցա

Հեշտ ու համեղ. Երշիկով ու սնկով պիցցա

Պատրաստեք երշիկով, սնկով ու կանաչ, քաղցր պղպեղով այս համեղ պիցցան:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 600 գ շերտավոր խմոր
  • 300 գ ապխտած երշիկ
  • 1 հատ քաղցր, կանաչ պղպեղ
  • 2 ճ.գ. կետչուպ
  • 2 ճ.գ. թթվասեր
  • 1 գլուխ սոխ
  • 8 հատ շամպինյոն (պահածոյացված)
  • 220 գ քերած պինդ պանիր

Պատրաստման եղանակը

  1. Երշիկն ու սունկը բարակ տաշեղների ձևով կտրատեք: Սոխը մանր կտրատեք: Քաղցր կանաչ պղպեղը կիսեք, սերմերը հեռացրեք, տաշեղների ձևով կտրատեք: Կետչուպը խառնեք թթվասերի հետ:
  2. Խմորը բացեք, տեղադրեք ջուր քսած տապակի մեջ, վրան քսեք կետչուպի հետ խառնած թթվասերը, վերջինիս վրա լցրեք քերած պանրի կեսը:
  3. Խմորի վրա շարեք երշիկի, սնկի կտորները, կտրտած սոխն ու քաղցր պղպեղը: Վրան լցրեք քերած պանրի մյուս կեսը:
  4. Պիցցան 25 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   910 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ