...

Հեշտ ու համեղ. Գազարից կոտլետներ

Հեշտ ու համեղ. Գազարից կոտլետներ

Պատրաստեք այս համեղ կոտլետները:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 500 գ գազար
  • 40 գ սպիտակաձավար
  • 1 թ.գ. աղացած պապրիկա
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1/2 թ.գ. աղացած կարմիր պղպեղ
  • 50 գ աղացած չորահաց
  • 2 ճ.գ. բուսական յուղ

Պատրաստման եղանակը

  1. Մաքրած գազարը 20-25 րոպե եփեք: Հովացրեք: Քերիչով քերեք: Խառնեք սպիտակաձավարի հետ ու 30 րոպե թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
  2. Ավելացրեք պապրիկան, աղը, կարմիր ու սև պղպեղները:
  3. Ստացված խմորից գնդիկներ արեք, գլորեք չորահացի մեջ, ձեռքով տափակեցրեք:
  4. Թավայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք բուսական յուղը: Կոտլետները երկու կողմից մոտ 4-ական րոպե տապակեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   239 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ