...

Հեշտ ու համեղ. Գազարով աղցան՝ մարոկկյան ձևով

Հեշտ ու համեղ. Գազարով աղցան՝ մարոկկյան ձևով

Պատրաստեք այս համեղ աղցանը: Այն կարող եք մատուցել նաև որպես խավարտ:

Բաղադրիչները
8 բաժնի համար

  • 10-12 հատ գազար
  • 1-1/2 թ.գ. աղ
  • 1-2 հատ կիտրոն
  • 1 փունջ համեմ կամ մաղադանոս
  • 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 2 թ.գ. պապրիկա
  • 2 թ.գ. աղացած չաման
  • 1 թ.գ. սումախ

Պատրաստման եղանակը

  1. Գազարը մաքրեք, խոշոր կտորներով կտրատեք, լցրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր ավելացրեք:
  2. Ջրի մեջ աղ լցրեք, կաթսան դրեք կրակին, եռացրեք և 20-25 րոպե եփեք մինչև գազարի փափկելը:
  3. Կիտրոնի հյութը քամեք, կանաչին մանր կտրատեք:
  4. Գազարը լցրեք ցանցի վրա՝ քամվի և անմիջապես խառնեք կիտրոնի հյութի, ձիթապտղի ձեթի և համեմունքների հետ: Թողեք աղցանը հովանա և խառնեք կտրտած կանաչու հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   368 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ