...

Հեշտ ու համեղ. Գազարով, ձվով, լավաշով ռուլետ

Հեշտ ու համեղ. Գազարով, ձվով, լավաշով ռուլետ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 հատ լավաշ
  • 2 հատ գազար
  • 2 հատ ձու
  • 1 հատ հալած պանիր
  • 2-3 ճ.գ. մայոնեզ

Պատրաստման եղանակը

  1. Գազարն ու ձուն եփեք: Մաքրեք:
  2. Հալած պանիրը, գազարը և ձուն խոշոր քերիչով քերեք: Խառնեք: Կարող եք ձեր ճաշակով համեմել:
  3. Լավաշը բացեք, փռեք, վրան բարակ շերտով մայոնեզ քսեք: Մայոնեզի վրա լցրեք միջուկը, ռուլետի պես փաթաթեք, 30 րոպեով տեղադրեք սառնարանում: Հանեք, համաչափ կտրատեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   290 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ