...

Հեշտ ու համեղ. Գազարով ու բրնձով ֆիննական թխվածքաճաշ

Հեշտ ու համեղ. Գազարով ու բրնձով ֆիննական թխվածքաճաշ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 100 գ բրինձ
  • 250 մլ ջուր
  • 380 մլ կաթ
  • 500 գ գազար
  • 1 կտոր կոճապղպեղ
  • աղ, աղացած սպիտակ պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 2 ճ.գ. մեղր
  • 1 հատ ձու
  • 2-3 ճ.գ. կարագ
  • 5-6 ճ.գ. աղացած չորահաց

Պատրաստման եղանակը

  1. Թավայի մեջ լցրեք լվացած բրինձը: Ավելացրեք ջուրն ու կաթի կեսը: Թավան կափարիչով ծածկեք, միջին ուժգնության կրակի վրա հասցրեք եռման աստիճանի:
  2. Ավելացրեք մնացած կաթը: Ժամանակ առ ժամանակ խառնելով՝ 20-25 րոպե եփեք: Հանեք կրակի վրայից ու հովացրեք:
  3. Գազարն ու կոճապղպեղը փոքր անցքերով քերիչով քերեք: Խառնեք բրնձի, աղի, աղացած սպիտակ պղպեղի ու մեղրի հետ:
  4. Ձուն մի փոքր հարեք: Ավելացրեք մնացած բաղադրիչներին և մեկ անգամ ևս խառնեք:
  5. Տապակը պատեք կարագով ու վրան լցրեք չորահացի մի մասը: Հավասար շերտով բաշխեք բրնձա-գազարային խառնուրդը: Վրան փոքրիկ անցքեր արեք ու կարագի կտորներ դրեք մեջը: Վրան ցանեք մնացած չորահացը:
  6. Տապակը մոտ 50-55 րոպեով տեղադրեք 180 աստիճան տաքության ջեռոցում: Հանեք ջեռոցից, թողեք 10-15 րոպե և մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   241 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ