...

Հեշտ ու համեղ. Գազարով ու մանգոյով աղցան

Հեշտ ու համեղ. Գազարով ու մանգոյով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 500 գ գազար
  • 2 հատ մանգո
  • 1 ճ.գ. կիտրոնի հյութ
  • 1 թ.գ. շաքարավազ
  • 4 ճ.գ. թթվասեր
  • 1/8 թ.գ. կարմիր չիլի պղպեղ
  • 1 փունջ կանաչ սոխ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Գազարը տաշեղների ձևով կտրատեք:
  2. Մանգոն կիսեք, կորիզը հանեք, պտղամիսը տաշեղաձև կտրատեք:
  3. Մանգոն ու գազարը խառնեք: Կիտրոնի հյութը խառնեք շաքարավազի հետ, խառնուրդը լցրեք գազարի ու մանգոյի վրա:
  4. Թթվասերը խառնեք աղի ու չիլի պղպեղի հետ:
  5. Մատուցելիս աղցանի վրա լցրեք թթվասերի խառնուրդն ու ձևավորեք մանր կտրտած կանաչ սոխով:

Խորհուրդ: Որպեսզի կիտրոնի հյութը հեշտությամբ քամեք, նախապես այն մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1014 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ