...

Հեշտ ու համեղ. Գազարը՝ մարոկկյան ձևով

Հեշտ ու համեղ. Գազարը՝ մարոկկյան ձևով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները

  • 25 հատ փոքր գազար

Մարինադի համար

  • 1 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1 ճ.գ. մեղր
  • 1 մեծ նարնջի հյութ
  • կես կիտրոնի հյութ
  • 3 մեծ պճեղ սխտոր (մանրացրած կամ ճզմած)
  • 1 ճ.գ. չորացրած չիլիի փաթիլներ
  • 1/2 թ.գ. չաման
  • 1/2 թ.գ. աղացած պապրիկա
  • 1/2 թ.գ. աղ
  • 1/4 թ.գ. աղացած դարչին

Համեմելու համար

  • 1/2 բաժակ մանրացրած ընկույզ
  • 1 փոքր փունջ համեմ

Պատրաստման եղանակը

  1. Գազարները մաքրեք, լվացեք, չորացրեք ու մեկ շարքով շարեք տապակի մեջ: 35-40 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև փափկելը:
  2. Մարինադի համար նախատեսված բոլոր մթերքները լցրեք մեծ պնակի մեջ ու լավ խառնեք:
  3. Մարինադը լցրեք ջեռոցից հանած գազարների վրա ու 15 րոպե թողեք:
  4. Համեմեք մանրացրած ընկույզով ու համեմով: Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3327 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ