...

Հեշտ ու համեղ. Գորգոնզոլայով ու տանձով պիցցա

Հեշտ ու համեղ. Գորգոնզոլայով ու տանձով պիցցա

Պատրաստեք այս համեղ պիցցան:

Բաղադրիչները
6 բաժնի համար

Խմորի համար

  • 2/3 թ.գ. չոր խմորիչ
  • 120 մլ ջուր
  • 1/4 թ.գ. շաքարավազ
  • 150-180 գ ցորենի ալյուր
  • 1/3 թ.գ. աղ
  • 1 ճ.գ. մի փոքր ավելի ձիթապտղի ձեթ

Խմորի վրա շարելու համար

  • 40-50 գ գորգոնզոլա կամ կապույտ բորբոսով այլ պանիր
  • 60-80 գ մոցարելլա պանիր
  • 1/2 հատ տանձ
  • ընկույզ՝ ըստ ճաշակի
  • 1 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ՝ ըստ ճաշակի
  • մեղր՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Խմորիչը խառնեք տաք ջրի ու շաքարավազի հետ: 5 րոպե թողեք մնա:
  2. Մաղեք ալյուրը, խառնեք աղի հետ: Վրան լցրեք շաքարավազով և խմորիչով ջուրն ու խմոր հունցեք:
  3. Խմորը տեղադրեք խորը պնակի մեջ, ծածկեք: 1-2 ժամ թողեք տաք տեղում:
  4. Գորգոնզոլան փշրեք: Մոցարելլան խոշոր քերիչով քերեք:
  5. Տանձը բարակ կտրատեք: Ընկույզները մի քանի մասի բաժանեք:
  6. Խմորը շրջանաձև կամ ուղղանկյունաձև բացեք, տեղադրեք փայլաթիթեղով պատած տապակի մեջ:
  7. Խմորի վրա 1 ճ.գ. ձիթապտղի ձեթ քսեք, մի փոքր աղ արեք: Տեղադրեք տանձի կտորներն ու վրան լցրեք պանիրը:
  8. Մոտ 7-10 րոպեով տեղադրեք 230 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  9. Մատուցելուց առաջ մի քանի կտոր ընկույզ շարեք վրան, ցանկության դեպքում նաև մեղր լցրեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   109 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ