...

Հեշտ ու համեղ. Հարիրա

Հեշտ ու համեղ. Հարիրա

Ոչխարի մսով ու ձավարեղենով այս ապուրը արաբերենից թարգմանությամբ նշանակում է մետաքսե:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 70 գ սիսեռ
  • 100 գ կանաչ կամ շագանակագույն ոսպ
  • 900 գ լոլիկ՝ սեփական հյութի մեջ
  • 1 գլուխ սոխ
  • 1 ճյուղ նեխուր
  • 225 գ ոչխարի կամ տավարի միս
  • 1-ական փոքր փունջ համեմ ու մաղադանոս
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1 ճ.գ. աղացած կոճապղպեղ
  • 1 թ.գ. աղացած դարչին
  • 1/2 թ.գ. աղացած քրքում
  • 3350 լ ջուր
  • 3 ճ.գ. տոմատի մածուկ
  • 3 ճ.գ. բրինձ
  • 125 գ ալյուր
  • 1/2 հատ կիտրոն

Պատրաստման եղանակը

  1. Սիսեռը 8 ժամով սառը ջրի մեջ թրջեք: Հետո մաքրեք այն: Ոսպը մաքրեք ու լվացեք:
  2. Լոլիկը մանր կտրատեք կամ բլենդերով հարեք: Սոխը քերիչով քերեք:
  3. Նեխուրը մանր կտրատեք, միսը ոչ մեծ կտորներով կտրատեք:
  4. Մաղադանոսն ու համեմը մանր կտրատեք: Կանաչու մի մասը պահեք զարդարելու համար:
  5. Մեծ կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը, յուղի մեջ 7-10 րոպե տապակեք միսը մինչև կարմրելը: Ավելացրեք սիսեռը, լոլիկը, սոխը, աղն ու համեմունքները:
  6. Վրան 700 մլ ջուր լցրեք ու եռացրեք: Կրակը թուլացրեք, կաթսան կափարիչով ծածկեք ու 50-60 րոպե եփեք:
  7. Ապուրի մեջ ավելացրեք ոսպն ու կտրտած կանաչին:
  8. 250 մլ ջրի մեջ բացեք տոմատի մածուկը, լցրեք ապուրի մեջ ու ևս 2 լիտր ջուր ավելացրեք:
  9. Ապուրը եռացրեք, կրակը թուլացրեք ու 1 ժամ էլ եփեք:
  10. Ապուրին ավելացրեք լվացած բրինձն ու ապուրը 30 րոպե եփեք մինչև բրինձի փափկելը:
  11. Ալյուրը խառնեք 400-500 մլ ջրի հետ: Ալյուրի խառնուրդը դանդաղ, խառնելով լցրեք ապուրի մեջ: Խառնուրդը լցնելը դադարեցրեք, երբ տեսնեք, որ ապուրը թանձրացել է: Հարիրան ևս 5-10 րոպե եփեք:
  12. Ապուրը լցրեք ափսեների մեջ, յուրաքանչյուր ափսեի մեջ մի կտոր կիտրոն դրեք ու կտրտած կանաչի լցրեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   177 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ