Պատրաստեք հավի մսով ու պարմեզան պանրով այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
6 բաժնի համար
- 6 հատ հավի կրծքամիս
 - 4 ճ.գ. կարագ
 
Սոուսի համար
- 200 գ քերած պարմեզան պանիր
 - 1 բաժակ թանձր սերուցք
 - 1/2 բաժակ հավի արգանակ
 - 2 ճ.գ. մարտինի
 - 2 ճ.գ. կիտրոնի քերած կեղև
 - 1 ճ.գ. կիտրոնի հյութ
 - աղացած սպիտակ պղպեղ
 - աղ
 
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը ծեծեք, աղ ու պղպեղ արեք և կարագի մեջ տապակեք մինչև պատրաստ լինելը: Տապակելու ընթացքում առաջացած հեղուկը լցրեք պնակի մեջ, հովացրեք:
 - Սոուսի համար մարտինին խառնեք կիտրոնի կեղևի ու հյութի հետ, 5 րոպե տաքացրեք:
 - Ավելացրեք սերուցքը, արգանակը, կրծքամսի տապակելուց հետո մնացած հեղուկը, քերած պանրի կեսը, աղ ու պղպեղ արեք, էլի տաքացրեք:
 - Մատուցելիս հավի կրծքամիսը տեղադրեք ափսեի մեջ, վրան լցրեք սոուսն ու քերած պանիրը:
 - Մատուցեք տապակած լոլիկի ու սպագետտիի հետ մեկտեղ: