Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
- 350 գ հավի փափկամիս
 - 1-2 հատ ձու
 - 100 մլ կաթ
 - 1 ճ.գ. թթվասեր
 - 1-1,5 ճ.գ. սպիտակաձավար
 - աղ ու չորացրած կանաչի՝ ըստ ճաշակի
 - բուսական յուղ՝ տապակելու համար
 
Սոուսի համար
- 3 ճ.գ. թթվասեր
 - 1 ճ.գ. մայոնեզ
 - 100 գ շամպինյոն
 - 1 գլուխ սոխ
 - 1 պճեղ սխտոր
 - աղ
 - բուսական յուղ՝ տապակելու համար
 
Պատրաստման եղանակը
- Հավի փափկամիսը լվացեք, չորացրեք, աղացեք: Աղացած մսին ավելացրեք ձուն կամ ձվերը, համեմունքները, խառնեք:
 - Ավելացրեք սպիտակաձավարը, կաթը և 1 ճ.գ. թթվասերը: Լավ խառնեք ու 20 րոպե թողեք, որպեսզի սպիտակաձավարը փքվի: Եթե խմորը շատ պինդ ստացվի, այն կարող եք բացել կաթով:
 - Թավայի մեջ լցրեք բուսական յուղը: Կենտրոնում խմորից մի բաժին դրեք ու հավասարաչափ բաշխեք թավայի մակերեսին, որպեսզի միջին հաստության նրբաբլիթ ստացվի:
 - Նրբաբլիթը միջին ուժգնության կրակի վրա տապակեք, նախ մի կողմը՝ 1-1,5 րոպե, ապա՝ մյուսը: Պատրաստի նրբաբլիթները տեղադրեք ափսեի մեջ: Պետք է 4 նրբաբլիթ ստացվի:
 - Սնկային սոուսը պատրաստելու համար մանր կտրատեք սոխն ու շամպինյոնները:
 - Սոխը բուսական յուղի մեջ տապակեք, աղ արեք: Ավելացրեք շամպինյոնը:
 - Շամպինյոնը սոխի հետ տապակեք մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը: Սունկը լցրեք պնակի մեջ, հովացրեք:
 - Սնկին խառնեք թթվասերը, մայոնեզն ու ճզմած սխտորը: Խառնեք: Սոուսը պատրաստ է:
 - Հավի մսով նրբաբլիթները մատուցեք տաք կամ գոլ վիճակում սնկային սոուսի հետ մեկտեղ: