...

Հեշտ ու համեղ. Հավի մսով ու անանասով խորոված ջեռոցում

Հեշտ ու համեղ. Հավի մսով ու անանասով խորոված ջեռոցում

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 2 պճեղ սխտոր
  • 60 մլ անանասի հյութ
  • 60 մլ բուսական յուղ
  • 1 ճ.գ. սոյայի սոուս
  • 1/2 թ.գ. աղ
  • աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 700-800 գ հավի կրծքամիս՝ առանց ոսկորի
  • 1/2-1 հատ անանաս

Պատրաստման եղանակը

  1. Սխտորը ճզմեք: Խառնեք անանասի հյութի, բուսական յուղի, սոյայի սոուսի, աղի ու աղացած սև պղպեղի հետ:
  2. Հավի կրծքամիսը համաչափ կտրատեք: Լցրեք խորը պնակի մեջ:
  3. Հավի մսի կտորների վրա լցրեք պատրաստած մարինադն ու 1-2 ժամով տեղադրեք սառնարանում:
  4. Անանասը համաչափ կտրատեք: Հավի մսի ու անանասի կտորները շարեք փայտիկների վրա:
  5. Փայտիկները շարեք տապակի վրա այնպես, որ ծայրերը տապակից դուրս լինեն, իսկ միսն ու անանասը տապակի հատակին չդիպչեն:
  6. Տապակը մոտ 20 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: 
  7. Ջեռոցից հանեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   153 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ