Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
3 բաժնի համար
- 360 գ կամ 9 հատ խոշոր շամպինյոն
 - 150 գ հավի փափկամիս
 - 30 գ գլուխ սոխ
 - 30 գ գազար
 - 50 գ պինդ պանիր
 - 5 գ թարմ սամիթ
 - 1 պճեղ սխտոր
 - 40 մլ արևածաղկի ձեթ
 - աղ, աղացած սև պղպեղ
 
Պատրաստման եղանակը
- Շամպինյոնների ոտիկները հեռացրեք. դրանք պետք չեն գալու: Սնկերի գլխիկները դանակով փորեք, այնպես որ՝ բաժակներ ստացվեն:
 - Շամպինյոններից առանձնացրած պտղամիսը մանր կտրատեք: Հավի փափկամիսն էլ շատ մանր կտրատեք:
 - Սոխն ու գազարը մաքրեք: Սոխը մանր կտրատեք, իսկ գազարն անցկացրեք մանր քերիչի միջով:
 - Թավայի մեջ տաքացրեք ձեթը, ավելացրեք սոխը, գազարն ու հավի միսը: 2-3 րոպե տապակեք ուժեղ կրակի վրա, ապա ավելացրեք մանրացրած սունկը: Եվս 3-4 րոպե ուժեղ կրակի վրա տապակեք:
 - Ստացված զանգվածը թավայից լցրեք պնակի մեջ, աղ ու պղպեղ արեք, ավելացրեք ճզմած սխտորը: Խառնեք:
 - Շամպինյոնի գլխիկները տեղադրեք տապակի մեջ, լցոնեք ստացած զանգվածով:
 - Պանիրը մանր քերիչով անցկացրեք: Սամիթը մանր կտրատեք:
 - Պանիրով շամպինյոնների վրա բուրգ արեք, վրան լցրեք մանրացրած սամիթը:
 - Սնկերը տեղադրեք նախապես 180 աստիճան ցելսիուս տաքացրած ջեռոցում: 30 րոպեից պատրաստ կլինեն:
 
Մատուցեք տաք կամ գոլ վիճակում: