...

Հեշտ ու համեղ. Հնդկահավի մսով կարկանդակ՝ կանադական ձևով

Հեշտ ու համեղ. Հնդկահավի մսով կարկանդակ՝ կանադական ձևով

Պատրաստեք այս համեղ կարկանդակը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 750 գ հնդկահավի փափկամիս
  • 375 գ ցորենի ալյուր
  • 175 գ կարագ
  • 2 հատ ձու
  • 1/2 բաժակ թթվասեր
  • 1/2 բաժակ մայոնեզ
  • 250 գ խոզապուխտ
  • 3 ճ.գ. կտրտած խառը կանաչի
  • 30 գ պիստակ
  • 1 հատ գազար
  • 4 հատ եփած ձու
  • 1/2 բաժակ հավի արգանակ
  • 1/2 բաժակ սպիտակ չոր գինի
  • 1 թ.գ. ժելատին
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Կարագը խառնեք ալյուրի հետ, ավելացրեք 1 ձուն, աղն ու խմոր հունցեք: Խմորը 30 րոպեով տեղադրեք սառնարանում:
  2. Հնդկահավի միսը բլենդերով մանրացրեք, նրան ավելացրեք խորանարդաձև կտրտած խոզապուխտը, կտրտած կանաչին, պիստակը, թթվասերը, մայոնեզը, աղ ու պղպեղ արեք:
  3. Գազարը երկար տաշեղների ձևով կտրատեք:
  4. Խմորի 2/3-ը բացեք, տեղադրեք տապակի մեջ: Վրան լցրեք խճողակի 1/3 մասը, ապա վրան շարեք խոշոր կտրտած խաշած ձվերը, գազարն ու մնացած խճողակը: Խմորի ծայրերով փակեք միջուկը, խմորի վրա ձվի սպիտակուց քսեք: Մնացած խմորը բացեք, դրանով ծածկեք միջուկը, կենտրոնում անցք արեք: Կարկանդակի վրա ձվի դեղնուց քսեք, մեկ ու կես ժամով տեղադրեք 175 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Պատրաստի կարկանդակը թողեք հովանա:
  5. Ժելատինը ջրի մեջ թրջեք մինչև փքվելը, ջուրը թափեք: Ժելատինը լցրեք հավի տաք արգանակի մեջ, լցրեք գինին: Ժելեն մի փոքր հովացրեք, կարկանդակի կենտրոնում բացված անցքից ներս լցրեք: Կարկանդակը թողեք հովանա մինչև ժելեի պնդանալը:
  6. Մատուցելիս կարկանդակը կտրատեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   814 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ