...

Հեշտ ու համեղ. Հնդկահավի մսով կոտլետներ

Հեշտ ու համեղ. Հնդկահավի մսով կոտլետներ

Պատրաստեք հնդկահավի մսով կոտլետները:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 600 գ հնդկահավի փափկամիս
  • 1 թ.գ. աղացած պապրիկա
  • 2 ճյուղ եղեսպակ (шалфей)
  • 4 ճ.գ. աղացած չորահաց
  • 4 ճ.գ. բուսական յուղ

Սոուսի համար

  • 3 ճ.գ. կոնյակ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 բաժակ մսային արգանակ
  • 1/2 բաժակ սերուցք
  • աղացած սպիտակ պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Հնդկահավի փափկամսից կոտլետի համար խճողակ պատրաստեք, աղ ու պղպեղ արեք, համեմեք պապրիկայով:
  2. Եղեսպակը մանրացրեք, խառնեք չորահացի հետ: Կոտլետները թաթախեք ստացված զանգվածի մեջ, տապակեք բուսական յուղի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Հետո կոտլետները տեղադրեք ջեռոցում մինչև վերջնականապես պատրաստ լինելը:
  3. Սոուսի համար մանր կտրտած սխտորը տապակեք կոտլետի տապակելուց հետո մնացած յուղի մեջ, վրան լցրեք արգանակը, կոնյակն ու սերուցքը: Սոուսը մի փոքր եփեք, աղ ու պղպեղ արեք:
  4. Մատուցելիս կոտլետները տեղադրեք մեծ ափսեի մեջ, որպես խավարտ բանջարեղեն ու ռիզոտտո լցրեք կողքը: Սոուսը առանձին ափսեի մեջ մատուցեք:

Խորհուրդ: Կոտլետի խճողակ ստանալու համար հնդկահավի միսը երկու անգամ անցկացրեք մսաղացով: Չորացրած ցորենի հացի փոքրիկ կտորները թրջեք կաթի կամ ջրի մեջ, քամեք, ապա խառնեք հնդկահավի աղացած մսին միատարր զանգված ստանալու համար:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   814 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ