...

Հեշտ ու համեղ. Իռլանդական ռագու

Հեշտ ու համեղ. Իռլանդական ռագու

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 900 գ տավարի միս
  • 1 հատ սոխ
  • 2 հատ գազար
  • 2 ճյուղ նեխուր
  • 3-4 հատ կարտոֆիլ
  • 3 պճեղ սխտոր
  • 3 ճ.գ. ձիթապտղի յուղ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • 1 լ տավարի մսի արգանակ
  • 480 մլ մուգ գարեջուր
  • 2 թ.գ. չորացրած ուրց
  • 3-4 ճյուղ մաղադանոս

Պատրաստման եղանակը

  1. Տավարի միսը խոշոր խորանարդների ձևով կտրատեք: Մաքրեք բանջարեղենը: Սոխը մանր խորանարդների ձևով կտրատեք, իսկ գազարը, նեխուրն ու կարտոֆիլը՝ խոշոր: Սխտորը մանրացրեք:
  2. Մեծ կաթսայի մեջ 2 ճ.գ. ձիթապտղի յուղ տաքացրեք: Յուղի մեջ 8-10 րոպե տապակեք տավարի միսը մինչև ոսկեգույն երանգ ստանալը, ապա ափսեների մեջ տեղափոխեք մսի կտորները:
  3. Նույն կաթսայի մեջ լցրեք մնացած ձիթապտղի յուղը: Յուղի մեջ լցրեք կտրտած սոխը, գազարն ու նեխուրը և դրանք 5 րոպե տապակեք մինչև փափկելը, ձեր ճաշակով աղ ու պղպեղ արեք:
  4. Ավելացրեք սխտորն ու ևս 1 րոպե տապակեք: Ապա ավելացրեք տավարի մսի կտորները, կարտոֆիլը, արգանակը, գարեջուրն ու ուրցը:
  5. Ռագուն հասցրեք եռման, ապա թուլացրեք կրակը, կաթսան կափարիչով ծածկեք ու 30 րոպե շոգեխաշեք մինչև միսն ու կարտոֆիլը փափկեն:
  6. Պատրաստի ռագուի մեջ լցրեք կտրտած մաղադանոսն ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   196 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ