...

Հեշտ ու համեղ. Իշխանը ջեռոցում՝ նարնջի ու կոճապղպեղի հետ

Հեշտ ու համեղ. Իշխանը ջեռոցում՝ նարնջի ու կոճապղպեղի հետ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները

  • 1 նարինջ
  • 1 կտոր (մոտ 1 սմ) կոճապղպեղ
  • 4 պճեղ սխտոր
  • 2-3 ճյուղ հազրեվարդ (розмарин)
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • 2 ճ.գ. լայմի հյութ
  • 1/2 թ.գ. աղ
  • 1/4 թ.գ. աղացած սև պղպեղ
  • 1 կգ իշխանի փափկամիս

Պատրաստման եղանակը

  1. Նարնջից առանձնացրեք կեղևն ու մանրացրեք: Նարնջի մի մասը բարակ կտրատեք, մյուս մասի հյութը քամեք: 
  2. Կոճապղպեղը, սխտորն ու հազրեվարդը մանր կտրատեք: Խառնեք բուսական յուղի, նարնջի ու լայմի հյութի, նարնջի կեղևի, աղի ու աղացած սև պղպեղի հետ:
  3. Ձկան կտորների վրա լցրեք ստացված սոուսն ու մի քանի ժամով տեղադրեք սառնարանում: Ձուկը հանեք սառնարանից, շարեք տապակի մեջ, ձկան յուրաքանչյուր կտորի վրա տեղադրեք նարնջի մի կտոր: Տապակը 15 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Հանեք ջեռոցից, տեղադրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   157 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ