...

Հեշտ ու համեղ. Կաղամբով ու պղպեղով աղցան

Հեշտ ու համեղ. Կաղամբով ու պղպեղով աղցան

Պատրաստեք այս համեղ, թեթև աղցանը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 150 գ կաղամբ
  • 1 հատ քաղցր պղպեղ
  • 1 հատ գազար
  • 1 գլուխ սոխ
  • 30 գ շաքարավազ
  • 2 թ.գ. կիտրոնի հյութ
  • 1 փունջ հազարի տերև
  • 4 թ.գ. ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Կաղամբն ու գլուխ սոխը բարակ տաշեղների ձևով կտրատեք, աղ արեք ու ձեռքերով լավ տրորեք: 20 րոպեով տեղադրեք սառնարանում:
  2. Գազարը քերիչով անցկացրեք: Քաղցր պղպեղը կիսեք, սերմերը հեռացրեք, պտղամիսը տաշեղների ձևով կտրատեք:
  3. Բանջարեղենը խառնեք, ավելացրեք շաքարավազը, կիտրոնի հյութն ու ձեթը, խառնեք: Աղցանը 1 ժամով տեղադրեք սառնարանում:
  4. Մատուցելիս աղցանը լցրեք հազարի տերևների վրա:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   1020 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ