...

Հեշտ ու համեղ. Կանաչ լոբով սնկապուր

Հեշտ ու համեղ. Կանաչ լոբով սնկապուր

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 2 լիտր հավի արգանակ
  • 150 գ կանաչ լոբի
  • 450 գ սունկ (лисички՝ ձվասունկ)
  • 6 հատ կարտոֆիլ
  • 1 հատ գազար
  • 1 գլուխ սոխ
  • 6 ճ.գ. արևածաղկի ձեթ
  • 50 գ պրասասոխ (лук-порей)
  • 2 հատ ձվի դեղնուց
  • 4 ճ.գ. սերուցք
  • 2 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
  • 1 հատ դափնու տերև
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը, գազարն ու գլուխ սոխը խորանարդաձև կտրատեք, ձեթի մի մասով լոբու հետ տապակեք:
  2. Տապակած բանջարեղենի վրա լցրեք հավի արգանակը, ավելացրեք դափնու տերևը, աղ ու պղպեղ և 20 րոպե շոգեխաշեք թույլ կրակի վրա:
  3. Պրասասոխը քառակուսաձև կտրատեք:
  4. Ձվասունկը լվացեք ու տապակեք մնացած ձեթով: Աղ ու պղպեղ արեք և պրասասոխի հետ մեկտեղ ավելացրեք ապուրի մեջ: Թույլ կրակի վրա 15 րոպե եփեք:
  5. Ձվի դեղնուցները հարեք սերուցքի ու մաղադանոսի տերևների հետ, ավելացրեք ապուրին: 1-2 րոպեից ապուրը վերցրեք կրակի վրայից:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   1684 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ