...

Հեշտ ու համեղ. Կարտոֆիլով աղցան գերմանական ձևով

Հեշտ ու համեղ. Կարտոֆիլով աղցան գերմանական ձևով

Պատրաստեք կարտոֆիլով, ապխտած երշիկով ու թթու վարունգով այս աղցանը:

Բաղադրիչները

  • 3-4 հատ կարտոֆիլ
  • 200-250 գ ապխտած երշիկ
  • 3 հատ թթու վարունգ
  • 1/2 հատ գլուխ սոխ
  • 1/2 հատ թարմ կծու պղպեղ
  • 1/2 կապ թարմ սամիթ
  • 2 պճեղ սխտոր
  • 2-3 ճ.գ. արևածաղկի ձեթ
  • 1 ճ.գ. քացախ
  • 1/2 բաժակ ջուր
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը կեղևով եփեք, հովացրեք, մաքրեք ու խորանարդաձև կտրատեք:
  2. Սոխը կիսաօղակաձև կտրատեք, 10 րոպեով մարինացրեք ջրի ու քացախի խառնուրդի մեջ:
  3. Երշիկը մաքրեք, օղակների կամ խորանարդների ձևով կտրատեք:
  4. Կծու պղպեղը բարակ տաշեղների ձևով կտրատեք:
  5. Թթու վարունգը կիսաօղակաձև կտրատեք:
  6. Պնակի մեջ խառնեք կտրտած բոլոր բաղադրիչները, ավելացրեք ճզմած սխտորն ու կտրտած սամիթը:
  7. Ավելացրեք ջրից հանած, մարինացված սոխը:
  8. Աղ արեք, ավելացրեք արևածաղկի ձեթը: Խառնեք ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   344 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ