...

Հեշտ ու համեղ. Մսով ու կաղամբով կարկանդակ

Հեշտ ու համեղ. Մսով ու կաղամբով կարկանդակ

Պատրաստեք թթու դրած կաղամբով ու մսի խճողակով այս համեղ գերմանական կարկանդակը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 600 գ թթու դրած կաղամբ
  • 2 հատ ձու
  • 300 գ մսի խճողակ (տավարի ու խոզի մսի խառնուրդ)
  • 1 գլուխ սոխ
  • 150 մլ թթվասեր (20 տոկոս յուղայնությամբ)
  • 30 գ մանրացրած չորահաց
  • 15 գ կարագ
  • 30 գ բուսական յուղ
  • աղ
  • համեմունքներ՝ ըստ ճաշակի (միսը համեմելու համար)

Պատրաստման եղանակը

  1. Սոխը խորանարդաձև կտրատեք, բուսական յուղի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  2. Սոխին ավելացրեք մսի խճողակը, տապակեք, աղ արեք, համեմեք:
  3. Թավան կափարիչով ծածկեք, թույլ կրակի վրա 15 րոպե շոգեխաշեք միսը:
  4. Ձվերը աղի ու պղպեղի հետ հարեք:
  5. Հարած ձվին ավելացրեք չորահացի 2/3 մասը: Լավ խառնեք:
  6. Ձվի խառնուրդը լցրեք թթու դրած կաղամբի վրա, խառնեք:
  7. Տապակի հատակն ու պատերը պատեք կարագով, վրան լցրեք մնացած չորահացը:
  8. Թթու կաղամբի կեսը լցրեք տապակի մեջ: Կաղամբի վրա լցրեք տապակած մսի խճողակը, խճողակի վրա՝ կաղամբի մյուս կեսը:
  9. Կաղամբի մակերեսին թթվասեր քսեք:
  10. Տապակը 40-45 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  11. Մատուցեք տաք վիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   297 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ