...

Քաղցր ու համեղ. Խնձորով փքաբլիթներ՝ գերմանական ձևով

Քաղցր ու համեղ. Խնձորով փքաբլիթներ՝ գերմանական ձևով

Պատրաստեք այս համեղ փքաբլիթները:

Բաղադրիչները 
12 բաժնի համար

Խմորի համար

  • 3 հատ ձու
  • 1,5 բաժակ կաթ
  • 1,5 բաժակ ալյուր
  • 1 ճ.գ. փխրեցուցիչ
  • 3 ճ.գ. շագանակագույն շաքարավազ
  • 1 պտղունց աղ
  • 1/8 թ.գ.վանիլին
  • կարագ՝ ֆորմաներին քսելու համար

Միջուկի համար

  • 1 հատ խնձոր
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • 1/2 թ.գ. աղացած դարչին
  • 1/8 թ.գ. աղացած մշկընկույզ 
  • 1 ճ.գ. կարագ

Պատրաստման եղանակը

  1. Միջուկը պատրաստելու համար խառնեք շաքարավազը, աղացած դարչինն ու մշկընկույզը:
  2. Խնձորը մաքրեք կեղևից, խորանարդաձև կտրատեք:
  3. Կտրտած խնձորը խառնեք շաքարավազի, դարչինի ու մշկընկույզի խառնուրդի հետ:
  4. Թավայի մեջ տաքացրեք կարագը, միջին ուժգնության կրակի վրա կարագի մեջ տապակեք խնձորը՝ մոտ 5-7 րոպե մինչև փափկելը: Թավան հանեք կրակի վրայից:
  5. Խմորը պատրաստելու համար խառնեք ալյուրը, փխրեցուցիչը, շագանակագույն շաքարավազն ու աղը:
  6. Ձվերը առանձին պնակի մեջ հարեք կաթի ու վանիլինի հետ:
  7. Ձվի, կաթի ու վանիլինի խառնուրդը լցրեք ալյուրի խառնուրդի մեջ ու լավ խառնեք:
  8. Խմորի մեջ լցրեք տապակած խնձորն ու խառնեք:
  9. Կեքսերի համար նախատեսված ֆորմաները պատեք կարագով, խմորը լցրեք ֆորմաների մեջ, 30-35 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   299 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ