...

Քաղցր ու համեղ. Խնձորով կարկանդակ

Քաղցր ու համեղ. Խնձորով կարկանդակ

Պատրաստեք այս համեղ բավարական կարկանդակը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 2 հատ խնձոր
  • 100 գ ռիկոտտա պանիր
  • 90 գ կարագ 
  • 1 հատ ձու
  • 1 բաժակ ալյուր
  • 100 գ շաքարավազ
  • 3 պտղունց աղացած դարչին
  • 2 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  1. Փափկեցրած կարագը տեղադրեք խորը պնակի մեջ, ավելացրեք 40 գ շաքարավազ ու մի պտղունց աղ:
  2. Ավելացրեք նաև ալյուրն ու պատառաքաղով խառնեք:
  3. Խմորին ավելացրեք ձվի դեղնուցը, անհրաժեշտության դեպքում՝ մի փոքր էլ ալյուր ու խմոր հունցեք:
  4. Խմորի գունդը ծածկեք կերակրի թաղանթով ու 15-20 րոպեով տեղադրեք սառնարանում:
  5. Ռիկոտտա պանիրը տեղադրեք խորը պնակի մեջ, վրան լցրեք ձվի սպիտակուցը, 40 գ շաքարավազ ու մի պտղունց աղ: Պատառաքաղով խառնեք:
  6. Խմորը ձեռքերով ամրացրեք տապակի հատակին, ծայրերը մի փոքր բարձրացրեք:
  7. Խնձորը լվացեք, կորիզները հեռացրեք, մասերի բաժանեք:
  8. Խմորի վրա լցրեք պանրային խառնուրդը, պանրային խառնուրդի վրա շրջանաձև (պարույրաձև) շարեք կտրտած խնձորները:
  9. Խնձորների վրա շաքարավազ ու աղացած դարչին ցանեք:
  10. Տապակը մոտ 35-40 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  11. Պատրաստի կարկանդակը թողեք մի փոքր հովանա ու մատուցեք: Ցանկության դեպքում վրան կարող եք շաքարի փոշի ցանել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   298 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ