...

Հեշտ ու համեղ. Մսով, սնկով ու թթու կաղամբով կոտլետներ

Հեշտ ու համեղ. Մսով, սնկով ու թթու կաղամբով կոտլետներ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 450 գ մսի ֆարշ (խոզի, տավարի միս)
  • 200 գ շամպինյոն
  • 150 գ թթու կաղամբ
  • 1 հատ միջին չափի գլուխ սոխ
  • 1 խոշոր պճեղ սխտոր
  • 100 գ սպիտակ հաց
  • 1 ճ.գ. թթվասեր (20 տոկոս յուղայնությամբ)
  • 1 հատ ձու
  • 120 մլ կաթ
  • 0,5 թ.գ. աղ
  • 80 գ մանրացրած չորահաց
  • 5 ճ.գ. արևածաղկի ձեթ՝ տապակելու համար
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Շամպինյոնները լվացեք, մաքրեք, խոշոր կտրատեք կամ քառատեք:
  2. Մաքրեք սոխը, միջին չափի կտրատեք:
  3. Թավայի մեջ 2 ճ.գ. ձեթ լցրեք, դրեք կրակին: Ավելացրեք սոխն ու սունկը: Հաճախակի խառնելով՝ ուժեղ կրակի վրա 5-7 րոպե տապակեք:
  4. Տապակած սոխն ու սունկը լցրեք պնակի մեջ, թողեք հովանա:
  5. Սպիտակ հացը մեծ կտորների բաժանեք, վրան լցրեք կաթն ու 5 րոպե թողեք:
  6. Թթու կաղամբը լավ քամեք: 
  7. Պնակի մեջ տեղադրեք մսի խճողակը, ավելացրեք մաքրած ու ճզմած սխտորը:
  8. Տապակած սունկն ու սոխը, թթու կաղամբն ու կաթի մեջ թրջած հացն աղացեք, ավելացրեք մսի խճողակին:
  9. Խճողակին ավելացրեք նաև ձուն, թթվասերը, աղացած սև պղպեղն ու աղը:
  10. Կոտլետի խճողակը լավ խառնեք:
  11. Պնակի մեջ լցրեք մանրացրած չորահացը: Ձեռքերը մտցրեք ջրի մեջ, խճողակից շրջանաձև կոտլետներ պատրաստեք, թաթախեք չորահացի մեջ:
  12. Թավայի մեջ 2-3 ճ.գ. ձեթ լցրեք ու տաքացրեք: Կոտլետները շարեք տաքացած թավայի մեջ:
  13. Կոտլետները ուժեղ կրակի վրա յուրաքանչյուր կողմից 4-5 րոպե տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Նույն ձևով տապակեք մնացած կոտլետները՝ անհրաժեշտության դեպքում ձեթ ավելացնելով:
  14. Զուգահեռաբար միացրեք ջեռոցը՝ 180 աստիճան ցելսիուս տաքությամբ: Թավայի մեջ տապակած կոտլետները տեղադրեք տապակի մեջ ու 10-15 րոպեով տեղադրեք ջեռոցում:
  15. Կոտլետները մատուցեք տաք վիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   296 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ