...

Հեշտ ու համեղ. Կոտլետներ՝ կատալոնական ձևով

Հեշտ ու համեղ. Կոտլետներ՝ կատալոնական ձևով

Պատրաստեք այս համեղ կոտլետները:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 600 գ խոզի փափկամիս

Մարինադի համար

  • 2-3 պճեղ սխտոր
  • 0,5 թ.գ. մանրացրած դափնետերև
  • 1 թ.գ. մանրացրած ուրց
  • 1 հատ կարմիր կծու պղպեղ
  • 150 մլ ձիթապտղի ձեթ
  • 1 թ.գ. աղ
  • 0,5 թ.գ. աղացած սև պղպեղ
  • մի քանի ճյուղ մաղադանոս

Պատրաստման եղանակը

  1. Սխտորը մանր կտրատեք կամ ճզմեք: Մաղադանոսը մանր կտրատեք: Կարմիր կծու պղպեղը մաքրեք սերմերից, մանր կտրատեք: 
  2. Խառնեք մարինադի բոլոր բաղադրիչները:
  3. Խոզի փափկամիսը 8 մասի բաժանեք (1 սմ հաստությունից ոչ պակաս):
  4. Մսի վրա քսեք մարինադի կեսը, մսերը տեղադրեք կոնտեյների մեջ ու 24 ժամով թողեք սառնարանում:
  5. Կոտլետները տեղադրեք տապակի մեջ, վրան լցրեք մնացած մարինադը: Տապակը 30 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  6. Կոտլետների հետ կարող եք եփած կարտոֆիլ մատուցել: 
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ