...

Հեշտ ու համեղ. Լավաշով, պանրով ու հավով ուտեստ

Հեշտ ու համեղ. Լավաշով, պանրով ու հավով ուտեստ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները 

  • 200 գ հավի կրծքամիս (առանց ոսկորի)
  • 200 գ սերուցքային հալած պանիր
  • 2 հատ բարակ լավաշ
  • 2 ճ.գ. մայոնեզ
  • 1 փունջ մաղադանոսի տերևներ
  • բուսական յուղ՝ տապակելու համար
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը աղաջրի մեջ եփեք մինչև պատրաստ լինելը՝ մոտ 30 րոպե եռալուց հետո:
  2. Պատրաստի միսը թելիկների վերածեք ու մանր կտրատեք:
  3. Հավի մսին ավելացրեք պանիրը, մայոնեզն ու մաղադանոսի մանր կտրտած տերևները, լավ խառնեք:
  4. Լավաշներից մեկը փռեք, վրան քսեք ստացված պանրային միջուկն ու հավասար տարածեք, ծայրերից 3 սմ չափով ազատ թողեք ու վրան միայն մայոնեզ քսեք: Լավաշը փաթաթեք, վերածեք ռուլետի: Նույն գործողությունը կրկնեք երկրորդ լավաշի հետ: 30 րոպե թողեք մնան:
  5. Ռուլետները 2 սմ հաստությամբ կտրատեք ու բուսական յուղի մեջ երկու կողմից տապակեք:
  6. Կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2911 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ