Պատրաստեք այս համեղ ապուրը:
Բաղադրիչները
- 1 բաժակ լոբի
 - 3 հատ լոլիկ
 - 1 հատ բուլղարական պղպեղ
 - 100 գ նեխուրի ցողուն
 - 1 հատ գազար
 - 1 գլուխ սոխ
 - 2 ճ.գ. ձիթապտղի յուղ
 - 0,5 թ.գ. խնկածաղիկ (орегано)
 - 2,5 լ ջուր
 - աղ
 
Պատրաստման եղանակը
- Լոբին լվացեք, 2 ժամով թողեք սառը ջրի մեջ:
 - Լոբին լցրեք կաթսայի մեջ, վրան ջուր ավելացրեք ու 40 րոպե եփեք միջին ուժգնության կրակի վրա:
 - Կտրտեք գազարը, նեխուրի ցողունը, մաքրած սոխն ու բուլղարական պղպեղը:
 - Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, մի քանի վայրկյանով մտցրեք եռացրած ջրի մեջ, հանեք ու կեղևը հեռացրեք:
 - Լոլիկը բլենդերով հարեք:
 - Ձիթապտղի ձեթով թավան դրեք կրակին, սոխն ու գազարը տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
 - Ավելացրեք բուլղարական պղպեղն ու ևս 7 րոպե պատրաստեք:
 - Լոբով կաթսայի մեջ ավելացրեք նեխուրը, հարած լոլիկն ու տապակած բանջարեղենը: 15 րոպե շոգեխաշեք:
 - Ավելացրեք աղը, խնկածաղիկը, հանեք կրակի վրայից ու 20 րոպե փակ կափարիչով թողեք մնա: Լցրեք ափսեներն ու մատուցեք: