...

Հեշտ ու համեղ. Լորի ձվով բույն-կոտլետներ

Հեշտ ու համեղ. Լորի ձվով բույն-կոտլետներ

Պատրաստեք այս համեղ կոտլետները:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 3-4 կտոր բատոն հաց
  • 100 մլ կաթ
  • 1 փոքր գլուխ սոխ
  • 1 հատ հավի ձու
  • 70-100 գ պանիր
  • 600-650 գ մսի խճողակ
  • 1/2 թ.գ. աղ
  • աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1 ճ.գ. կարագ
  • մի քանի հատ լորի ձու

Պատրաստման եղանակը

  1. Առանց կեղևի բատոն հացը մի քանի մասի բաժանեք ու 5-10 րոպե թրջեք կաթի մեջ:
  2. Սոխը խոշոր քերիչով քերեք կամ բլենդերով մանրացրեք: Հավի ձուն մի փոքր հարեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք:
  3. Մսի խճողակին ավելացրեք սոխը, բատոնը, աղն ու պղպեղը: Խառնեք ու մի քիչ ծեծեք՝ հանելով պնակի միջից ու նորից հետ նետելով:
  4. Մսի խճողակը համաչափ մասերի բաժանեք: Մսից գնդիկներ արեք, հետո տափակեցրեք: Տապակի մեջ փայլաթիթեղ քաշեք, պատեք այն կարագով, իրարից մի քանի սանտիմետր հեռավորության վրան շարեք մսի տափակեցրած կտորները:
  5. Մսերի կենտրոնում միջուկի համար փոսեր արեք:
  6. Մոտ 25-30 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  7. Տապակը հանեք, մսի փոսիկների մեջ լցրեք քերած պանիրը, վրաները ջարդեք մեկական լորի ձու, մի փոքր աղ արեք: Եվս 7-10 րոպեով տեղադրեք ջեռոցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   167 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ