...

Հեշտ ու համեղ. Մակարոնով, բանջարեղենով ու ձիթապտղով աղցան

Հեշտ ու համեղ. Մակարոնով, բանջարեղենով ու ձիթապտղով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Աղցանին բանջարեղենի հետ միասին կարող եք սունկ, մսի կտորներ կամ ձուկ խառնել:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 50 գ մակարոն
  • 6-7 հատ չերրի լոլիկ
  • 1/2 հատ բուլղարական պղպեղ
  • 6-7 հատ անկորիզ ձիթապտուղ
  • 2 ճ.գ. ձիթապտղի յուղ
  • կանաչի՝ ըստ ճաշակի
  • մի պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  1. Աղցանի համար պետք է օգտագործել նախապես եփած ու հովացրած մակարոն: 
  2. Մակարոնը լցրեք մեծ պնակի մեջ, ավելացրեք չորս մասի բաժանած չերրի լոլիկները:
  3. Կես բուլղարական պղպեղը տաշեղաձև կտրտեք ու ավելացրեք աղցանին:
  4. Ձիթապտուղները կիսեք, կանաչին մանր կտրատեք ու ավելացրեք աղցանին:
  5. Ավելացրեք ձիթապտղի յուղը, աղ արեք ու խառնեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1158 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ