...

Հեշտ ու համեղ. Մսագնդիկներով ու տոմատի սոուսով մակարոն

Հեշտ ու համեղ. Մսագնդիկներով ու տոմատի սոուսով մակարոն

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 200 գ մակարոն
  • 250 գ հավի մսի խճողակ
  • 2 հատ միջին չափի գլուխ սոխ
  • 4 պճեղ սխտոր
  • 1 հատ ձվի դեղնուց
  • 2 թ.գ. տոմատի մածուկ
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1-2 ճյուղ թարմ կանաչի՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

  1. Սոխն ու սխտորը մաքրեք: Մեկ սոխն ու երկու պճեղ սխտորը մանր քերիչով անցկացրեք ու ավելացրեք հավի մսի խճողակին:
  2. Մսին ավելացրեք նաև աղն ու աղացած սև պղպեղը, ձվի դեղնուցն ու խառնեք:
  3. Մսի խճողակից գնդիկներ պատրաստեք: Թավայի մեջ լցրեք բուսական յուղն ու մսի գնդիկները մոտ 7 րոպե մեկ կողմից տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Ապա շրջեք ու 3-4 րոպե էլ մյուս կողմից տապակեք:
  4. Այդ ընթացքում եփեք մակարոնը:
  5. Երկրորդ գլուխ սոխը մանր կտրատեք:
  6. Պատրաստի մսագնդիկները տեղադրեք մեծ ափսեի մեջ: Թավայի մեջ, որի մեջ մսագնդիկներն եք տապակել, լցրեք կտրտած սոխը: 2-3 րոպե տապակեք մինչև սոխի փափկելը:
  7. Մանր քերիչով քերեք մնացած երկու պճեղ սխտորը: Տապակած սոխին ավելացրեք քերած սխտորն ու տոմատի մածուկը: 3 ճ.գ. ջուր ավելացրեք և սոուսը շոգեխաշեք մոտ 1 րոպե:
  8. Պատրաստի մակարոնները քամեք ու լցրեք սոուսով թավայի մեջ:
  9. Մակարոնի վրա լցրեք մսագնդիկները:
  10. Թավայի պարունակությունը լավ խառնեք ու թույլ կրակի վրա 1-2 րոպե տապակեք, որպեսզի մակարոններն ամբողջությամբ սոուսով ծածկվեն:
  11. Մատուցելուց առաջ մակարոնը զարդարեք մաղադանոսի թարմ տերևներով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   403 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ