...

Հեշտ ու համեղ. Մսային միջուկով պղպեղ

Հեշտ ու համեղ. Մսային միջուկով պղպեղ

Մսային միջուկով պղպեղն ավելի համեղ կստացվի, եթե խճողակի համար մսի երկու կամ երեք տեսակ վերցնեք, օրինակ՝ հավասար չափաբաժիններով տավարի ու խոզի միս, կամ էլ տավարի, խոզի մսին մի փոքր էլ ոչխարի միս ավելացնեք:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 4 հատ քաղցր պղպեղ
  • 150 գ տավարի փափկամիս
  • 200 գ եփած բրինձ
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 1 բաժակ մսի արգանակ
  • 1/2 հատ մաղադանոսի արմատ
  • 1/2 բաժակ թթվասեր
  • 2 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
  • 7 հատ հատիկավոր սև պղպեղ
  • դափնու տերև
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Պղպեղների գլխիկները կտրեք, մաքրեք սերմերից, եռացրած ջրով լվացեք:
  2. Սոխն ու գազարը քերիչով անցկացրեք, յուղի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  3. Մսի խճողակի համար տավարի միսն աղացեք, ավելացրեք գազարով սոխի կեսը, բրինձը, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
  4. Կարագ քսած տապակի մեջ լցրեք գազարով սոխի մյուս կեսը:
  5. Պղպեղները լցոնեք պատրաստած խճողակով, տեղադրեք տապակի մեջ, ավելացրեք հատիկավոր սև պղպեղը, մաղադանոսի արմատը: Վրան լցրեք արգանակը, աղ արեք, ծածկեք փայլաթիթեղով և 1 ժամով տեղադրեք ջեռոցում:
  6. Ուտեստի պատրաստ լինելուց 10 րոպե առաջ փայլաթիթեղը հեռացրեք, ավելացրեք դափնու տերևը, թթվասերն ու աղ արեք:
  7. Մատուցելիս պղպեղները տեղադրեք ափսեի մեջ, վրան ցանեք կտրտած կանաչին:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   766 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ