...

Հեշտ ու համեղ. Մսային քիշ

Հեշտ ու համեղ. Մսային քիշ

Պատրաստեք այս համեղ կարկանդակը:

Բաղադրիչները 
8 բաժնի համար

Խմորի համար

  • 150 գ ցորենի ալյուր
  • 150 գ կարագ
  • 150 գ ոչ յուղոտ կաթնաշոռ
  • 1 թ.գ. աղ

Միջուկի համար

  • 400 գ մսի խճողակ (խոզի ու ոչխարի միս)
  • 1 գլուխ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 5 ճ.գ. տոմատի մածուկ
  • 2 հատ ձու
  • 100 գ քերած պինդ պանիր
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 1-ական թեյի գդալ չորացրած, մանրացրած ուրց ու խնկածաղիկ
  • 1 փունջ մաղադանոսի տերև
  • աղացած սև պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը

  1. Կաթնաշոռը լավ տրորեք: Ալյուրից, խոշոր քերիչով անցկացրած սառած կարագից, կաթնաշոռից ու աղից հարթ խմոր հունցեք: Խմորը ծածկեք անձեռոցիկով և 30 րոպեով տեղադրեք սառնարանում:
  2. Սոխը մանր խորանարդների ձևով կտրատեք, սխտորը ճզմեք: Սոխը բուսական յուղի մեջ տապակեք մինչև թափանցիկ դառնալը:
  3. Ավելացրեք սխտորը, տոմատի մածուկը և խառնելով 1-2 րոպե տապակեք:
  4. Ավելացրեք մսի խճողակն ու շարունակեք տապակել ևս 10 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Վերջում ավելացրեք ուրցն ու խնկածաղիկը, աղ ու պղպեղ արեք:
  5. Մաղադանոսի տերևները մանր կտրատեք, խառնեք ձվի ու պանրի կեսի հետ, ավելացրեք խճողակին:
  6. 26 սմ տրամագծով շրջանաձև տապակին կարագ քսեք, վրան ալյուր ցանեք: Խմորը 0,5 սմ հաստությամբ բացեք ու տեղադրեք տապակի մեջ: Խմորի ծայրերը 3 սմ բարձրացրեք:
  7. Խմորի վրա հարթ շերտով տեղադրեք պատրաստած միջուկը:
  8. Միջուկի վրա լցրեք մնացած քերած պանիրն ու տապակը 30 րոպեով մտցրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1400 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ