...

Հեշտ ու համեղ. Մսով ու եգիպտացորենով լցոնած պղպեղներ

Հեշտ ու համեղ. Մսով ու եգիպտացորենով լցոնած պղպեղներ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 5 հատ քաղցր պղպեղ
  • 1 գլուխ սոխ
  • 70-100 գ պանիր
  • մի քանի ճյուղ կանաչի
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • 600-650 գ տավարի մսի խճողակ
  • 4-5 ճ.գ. պահածոյացված եգիպտացորեն
  • 150-200 գ տոմատի սոուս
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Պղպեղները կիսեք, մաքրեք սերմերից:
  2. Պղպեղների կեսը մանր կտորներով կտրատեք, մյուս կեսը լցրեք եռացրած ջրով կաթսայի մեջ ու թույլ կրակի վրա 30 րոպե եփեք: Եփած պղպեղները հանեք ջրից, տեղադրեք ափսեի մեջ:
  3. Սոխը մանր կտրատեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք: Կանաչին մանր կտրատեք:
  4. Թավայի մեջ տաքացրեք 2 ճ.գ. բուսական յուղը: Մի քանի րոպե տապակեք կտրտած սոխն ու կտրտած պղպեղը մինչև փափկելը:
  5. Ավելացրեք մսի խճողակը ու ևս 5-6 րոպե տապակեք:
  6. Ավելացրեք պահածոյացված եգիպտացորենը, տոմատի սոուսը, աղն ու աղացած սև պղպեղը: Խառնեք ու 2-3 րոպեից հանեք կրակի վրայից: Վրան լցրեք կտրտած կանաչին ու խառնեք:
  7. Կիսած ու եփած պղպեղները լցոնեք ստացված միջուկով, դրանք տեղադրեք բուսական յուղ քսած տապակի մեջ: Տապակը 15 րոպեով տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: 15 րոպեից ջեռոցից հանեք, վրան լցրեք քերած պանիրը և ևս 5 րոպե տեղադրեք ջեռոցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   143 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ