...

Հեշտ ու համեղ. Նրբերշիկով տաք բուտերբրոդներ

Հեշտ ու համեղ. Նրբերշիկով տաք բուտերբրոդներ

Պատրաստեք այս համեղ բուտերբրոդները:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 2 կտոր հաց
  • 1 հատ նրբերշիկ
  • 1 հատ ձու
  • 30 գ պինդ պանիր
  • 2-3 ճյուղ կանաչ սոխ
  • 2 գ աղ
  • 2 գ աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Կանաչ սոխը լվացեք, մանր կտրատեք: Նրբերշիկի թաղանթը հեռացրեք, մանր կտրատեք:
  2. Պինդ պանիրը մանր քերիչով անցկացրեք, լցրեք պնակի մեջ:
  3. Պանրով պնակի մեջ ավելացրեք կտրտած սոխն ու նրբերշիկը: Վրան ջարդեք ձուն, աղ ու պղպեղ արեք: Լավ խառնեք:
  4. Ստացված խառնուրդը հավասարաչափ քսեք հացերի վրա:
  5. Չոր թավան դրեք կրակին, 30 վայրկյանից բուտերբրոդները դրեք մեջը, կափարիչով ծածկեք: Կրակը թուլացրեք ու 2-3 րոպե տապակեք:
  6. Պանիրը պետք է հալչի:
  7. Բուտերբրոդները դրեք ափսեի մեջ ու տաք մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   237 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ