...

Հեշտ ու համեղ. Ոչխարի մսով գրիլ

Հեշտ ու համեղ. Ոչխարի մսով գրիլ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 կգ ոչխարի կրծքամիս՝ ոսկորով
  • 8 գլուխ սոխ
  • 1 հատ կիտրոն
  • 2 ճ.գ. կոնյակ
  • 2 ճ.գ. կտրտած սամիթ
  • 3 ճ.գ. կտրտած մաղադանոս
  • 3 ճ.գ. կտրտած ռեհան
  • 1-2 ճ.գ. խաղողի քացախ
  • 2 թ.գ. աղացած սև պղպեղ
  • 1 թ.գ. հատիկավոր սև պղպեղ
  • աղացած մեխակ
  • 3 թ.գ. աղ

Պատրաստման եղանակը

  1. Ոչխարի կրծքամիսը ոսկորի լայնքով մասնատեք, վրան աղ, պղպեղ, աղացած մեխակ ցանեք, ավելացրեք կիտրոնի հյութն ու կեղևը, քերիչով անցկացրած սոխը, կոնյակը, քացախն ու կանաչին, խառնեք ու 6 ժամով թողեք սառը տեղում:
  2. Ոչխարի միսը տեղադրեք ցանցի վրա, խորովեք թեժ կրակի վրա մինչև պատրաստ լինելն ու միանգամից մատուցեք:
  3. Մսի հետ որպես խավարտ կարող եք թարմ լոլիկ, խորոված քաղցր պղպեղ, օղակաձև կտրատած սոխ ու կանաչ սոխ մատուցել: Որպես համեմունք կետչուպ մատուցեք:

Խորհուրդ: Խաղողի քացախը կարող եք փոխարինել խնձորի բնական քացախով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1425 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ