...

Հեշտ ու համեղ. Պանրով ու շպրոտով կանապե

Հեշտ ու համեղ. Պանրով ու շպրոտով կանապե

Պատրաստեք այս համեղ փոքրիկ սենդվիչները:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 300 գ պինդ պանիր
  • 200 գ կաթնաշոռ
  • 100 գ շպրոտ
  • 50 գ կարագ
  • 6 հատ մարինացված կորնիշոն
  • 1/2 հատ կիտրոն
  • 1/2 փունջ կանաչի

Պատրաստման եղանակը

  1. Պանիրը խորանարդաձև կտրատեք:
  2. Կաթնաշոռը խառնեք շպրոտի ու կարագի հետ, բլենդերով հարեք:
  3. Վերցրեք պանրի մի կտոր, վրան քսեք պանրա-շպրոտային զանգվածից, ծածկեք պանրի երկրորդ կտորով:
  4. Ստացված սենդվիչների վրա լցրեք պանրա-շպրոտային զանգվածի մնացած մասը: Զարդարեք կտրտած կիտրոնով, կտրտած մարինացված կորնիշոններով և կանաչու ճյուղով:

Խորհուրդ: Կանապեն կարող եք զարդարել ձեռքի տակ եղած ցանկացած կանաչիով: Կարևորն այն է, որ այն իր համով համահունչ լինի կանապեի բաղադրիչներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1294 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ