...

Հեշտ ու համեղ. Սագի մսով սուպ-լապշա

Հեշտ ու համեղ. Սագի մսով սուպ-լապշա

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 700 գ սագի փափկամիս
  • 3 լիտր ջուր
  • 2 գլուխ սոխ
  • 1 հատ մաղադանոսի արմատ
  • 1 հատ գազար
  • 1 ճ.գ. կարագ
  • 2 ճ.գ. սամիթի կտրտած տերևներ
  • 8 հատ հատիկավոր պղպեղ
  • աղ

Խմորի համար

  • 1 բաժակ ցորենի ալյուր
  • 1/3 բաժակ ջուր
  • 1 հատ ձու
  • 1/2 թ.գ. աղ

Պատրաստման եղանակը

  1. Սագի միսը համաչափ կտրատեք, վրան ջուր լցրեք ու եփեք մինչև պատրաստ լինելը: Պատրաստ լինելուց 20 րոպե առաջ ավելացրեք կտրտած ու տապակած սոխը, գազարն ու մաղադանոսի արմատը, հատիկավոր պղպեղը: Աղ արեք: Արգանակը թողեք հովանա:
  2. Լապշայի համար ալյուրից, ձվից, ջրից ու աղից խմոր հունցեք, այն 2 մմ հաստությամբ բացեք: Բացած խմորի վրա ալյուր ցանեք, ապա շերտավոր կտրատեք, բարակ տաշեղների վերածեք ու թողեք չորանա:
  3. Լապշան լցրեք պատրաստի արգանակի մեջ և 5 րոպե եփեք: Որպեսզի արգանակը թափանցիկ լինի, լապշան կարելի է առանձին եփել:
  4. Մատուցելիս յուրաքանչյուր ափսեի մեջ մի կտոր սագի միս դրեք, վրան լցրեք սուպ-լապշան, ապուրի վրա ցանեք կտրտած սամիթը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   818 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ