...

Հեշտ ու համեղ. Շոգեխաշած կաղամբ՝ բոհեմական ձևով

Հեշտ ու համեղ. Շոգեխաշած կաղամբ՝ բոհեմական ձևով

Պատրաստեք կաղամբով ու ապխտած բեկոնով այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 2 կգ կաղամբ
  • 100 գ ապխտած բեկոն
  • 200 գ գլուխ սոխ
  • 60 գ բուսական յուղ
  • 2-2,5 թ.գ. աղ
  • 0,5 թ.գ. աղացած սև պղպեղ
  • 3 թ.գ. շաքարավազ
  • կես կիտրոնի հյութ
  • 1 թ.գ. գինձ (սերմեր) кориандр
  • 3-4 թ.գ. ալյուր

Պատրաստման եղանակը

  1. Սոխը մաքրեք, մանր խորանարդների ձևով կտրատեք: Բեկոնը խոշոր կտորներով կտրատեք:
  2. Կաղամբը բարակ կտրատեք:
  3. Խորը թավայի կամ հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք յուղը, ավելացրեք բեկոնն ու սոխը և տապակեք մինչև սոխի թափանցիկ դառնալը:
  4. Ավելացրեք կտրտած կաղամբը, խառնեք, թույլ կրակի վրա 30 րոպե շոգեխաշեք:
  5. 30 րոպեից ավելացրեք աղը, աղացած սև պղպեղը, գինձի սերմերը, շաքարավազը, կիտրոնի հյութն ու ալյուրը: Լավ խառնեք: Կաթսան կափարիչով ծածկեք, ևս 7-10 րոպե շոգախաշեք:
  6. Պատրաստի շոգեխաշած կաղամբը լցրեք խորը ափսեի մեջ: Մատուցեք՝ որպես առանձին ուտեստ կամ որպես խավարտ մսով ուտեստին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   262 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ